Ռոջեր Իբանեսը մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

«Ռոմայի» բրազիլացի պաշտպան Ռոջեր Իբանեսը մոտ է կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելուն։

Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին` «Ալ-Ահլիի» ղեկավարությունը բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները։

Աղբյուրի համաձայն՝ հարավամերիկացու բուժզննում կանցկացվի մոտ օրերս։ Այս պահին «Ալ-Ահլին» փորձում է «Ռոմայի» հետ համաձայնեցնել պաշտպանի տրանսֆերի գումարը։

Հիշեցնենք, որ Իբանեսը հռոմեական ակումբին միացել է 2021 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրը «Ռոմայի» հետ գործում է մինչև 2025 թվականի կեսերը: Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։