Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտնվել է սաուդյան «Ալ-Ահլիի» ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է Il Mattino-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է աֆրիկացի հարձակվողին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, որը նախատեսված կլինի հինգ տարով։ Օսիմհենի աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Անցած մրցաշրջանում Օսիմհենը մասնակցել է Ա Սերիայի 32 խաղի՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։