Ռոդրիգո դե Պոլը կարող է փոխել ակումբային գրանցումը

Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Գալաթասարայը»։ Թուրքական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստին վարձակալել մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ ավելի ուշ գնելու հնարավորությամբ։ Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։

Արգենտինացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։