Ռոբին վան Պերսի․ «Նրան կարելի է անվանել պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

Հոլանդիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղի մասին։

«Լուկա Մոդրիչը ֆուտբոլի Մոցարտն է։ Նրան կարելի է անվանել պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Մոդրիչը աչքեր ունի գլխի հետևում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում 24sata-ն։

Հիշեցնենք, որ 37-ամյա խորվաթը իսպանական ակումբում հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։