Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացին կարող է հայտնվել Կատարի առաջնությունում։ Անանուն ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկ է արել «Ասթոն Վիլային»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Կոուտինյոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։