Ջոն Սթոունզ. «Երբ տեղափոխվեցի այստեղ, կարծում էի, որ շատ բաներ գիտեմ ֆուտբոլի մասին»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը խոսել է Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելու մասին։

«Երբ տեղափոխվեցի այստեղ, կարծում էի, որ շատ բաներ գիտեմ ֆուտբոլի մասին: Գվարդիոլան ինձ ստիպեց զգալ, որ ոչինչ չգիտեմ: Նա բացեց իմ աչքերը շատ բաների վրա, նա կարծես նորից հորինեց իմ ուղեղը։

Պեպը մեզնից շատ բան է պահանջում։ Երբ մարզումների ժամանակ անընդհատ անում ես այն, ինչ նա ուզում է, տեսնում ես, թե ինչպես է դա աշխատում: Ես ամեն տարի ինչ-որ նոր բան եմ գտնում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։