Գարի Լինեկեր․ «Հարի Քեյնը պետք է հեռանա «Թոթենհեմից»»

«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը պնդում է, որ Հարի Քեյնը պետք է հեռանա լոնդոնյան ակումբից և տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։

«Ֆուտբոլում տիտղոսները կարևոր են, և Քեյնին պետք է տիտղոս նվաճել: «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի գալիք մրցաշրջանի լավագույն քառյակում չեմ տեսնում: Քեյնը պետք է տեղափոխվի այլ ակումբ» – Լինեկերի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը կմեկնարկի հաջորդ շաբաթ, առաջին տուրում «Թոթենհեմը» կմրցի «Բրենտֆորդի» հետ։