Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ կարող է չկայանալ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ կարող է չկայանալ։ Ֆրանսիացին կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է DeadlineDayLive-ը՝ կատալոնական ակումբը նախընտրում է ֆուտբոլիստին վաճառել Սաուդյան Արաբիային, քան փարիզյան ակումբին։ Սաուդյան «Ալ-Հիլալը» հետաքրքրություն է ցուցաբերում Դեմբելեի նկատմամբ։ Սաուդյան ակումբը պատրաստ է Դեմբելեի համար առաջարկել 50 միլիոն եվրո, ֆուտբոլիստը կարող է տարեկան վաստակել 100 մլն եվրո աշխատավարձ։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։