Դենիս Զաքարիան մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոնեգասկները բանակցություններ են վարում 26-ամյա շվեյցարացու տրանսֆերի շուրջ և ակնկալում են գործարքը փակել արդեն հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ Զաքարիան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Շվեյցարացին լոնդոնցիների կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։