Գոնսալու Ռամուշը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն այժմ համաձայնեցնում են 22-ամյա պորտուգալացու վարձատրության պայմանները։ 80 միլիոն եվրո տրանսֆերային գումարը համաձայնեցվել է մի քանի օր առաջ։

Անցած մրցաշրջանում Ռամուշը բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։