Ժոաու Ֆելիշը կարող է լքել Եվրոպան

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է հեռանալ Եվրոպայից և կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որի կազմում այս ամառ է տեղափոխվել «Զենիթի» նախկին հարձակվող Մալկոմը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիշով հետաքրքրված է «Բենֆիկան», սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել գործարքի պայմանների շուրջ։