Կառլոս Ալկարաս․ ««Ռեալի» յուրաքանչյուր երկրպագու ցանկանում է, որ Կիլիան Մբապպեն լինի Մադրիդում»

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոսել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

««Ռեալի» յուրաքանչյուր երկրպագու ցանկանում է, որ Մբապպեն լինի Մադրիդում։ Բոլորը ցանկանում են նրան տեսնել թիմում։ Հուսով եմ՝ շուտով կկարդանք լուրերն այն մասին, որ Կիլիանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Ես ուրախ կլինեի դրա համար»,- թենիսիստի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Մբապպեի և ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Հարձակվողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, ինչի պատճառով հեռացվել է թիմից և չի մեկնել Ճապոնիա՝ մինչմրցաշրջանային շրջագայության։