Իլկայ Գյունդողանը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնան» խնդիրներ ուներ Իսպանիայի առաջնությունում թիմի նորեկ Իլկայ Գյունդողանի գրանցման հետ կապված։ Այս մասին հայտնում է Footmercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը կարող է հեռանալ կատալոնական ակումբից, եթե իրավիճակը չփոխվի Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի վաճառքը, ում հավակնում է ՊՍԺ-ն, կարող է օգնել լուծել այս իրավիճակը։

Հիշեցնենք, որ Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ «Մանչեսթեր Սիթիից»։