«Արսենալի» հարձակվողը կարող է տեղափոխվել Իտալիա

«Ինտերը» պատրաստվում է առաջարկ անել «Արսենալին» հարձակվող Ֆոլարին Բալոգունի համար, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան:

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը կարող է 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 35 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

2022/23 մրցաշրջանը Բալոգունը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»։ Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։