«Ալ-Ահլին» չի կարողանում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ

«Ալ-Ահլին» չի կարողանում համաձայնության գալ «Պարի Սեն Ժերմենի» հետ կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը չեն կարողանում պայմանավորվել տեղափոխության արժեքի շուրջ։ Փարիզցիները ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 80 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Ալ-Ահլին» պատրաստ է տրամադրել ընդամենը 30 մլն եվրո։ Քանի որ բանակցությունները ձգձգվում են, ֆուտբոլիստը կարող է մնալ ՊՍԺ-ում։

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իտալացին ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։