«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային նպատակ ունի

«Բրայթոնի» կիսապաշտպան Կաորու Միտոման կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ նախկինում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շոյված էր խոսել կիսապաշտպանի մասին՝ նրան անվանելով իր սիրելի ասիացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ 

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում Միտոման Պրեմիեր Լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։