Խավիեր Մասչերանո․ «Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավիեր Մասչերանոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Ես բազմիցս ասել եմ, որ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Այս մասնագետը արտասովոր կերպով ազդեց խաղի և շատ ֆուտբոլիստների վրա։ Կան բաներ, որոնք այլ մարզիչներ ցանկանում են սովորել նրանից և, հնարավոր է, արդիականացնել: Ի վերջո, Պեպը դեռևս ազդում է ֆուտբոլի զարգացման վրա»,- Մասչերանոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճեց թրեբլ՝ նվաճելով Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը։