Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է հեռանալ Եվրոպայից և կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որի կազմում այս ամառ է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին հարձակվող Մալկոմը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան», սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել գործարքի պայմանների շուրջ։