Ժոաու Կանսելուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է լրագրող Տոնի Խուանմարտին՝ տեղի ակումբներից մեկը պորտուգալացի ֆուտբոլիստին շատ բարենպաստ անձնական պայմաններ է առաջարկել։

Հաղորդվում է, որ Կանսելուն դեռ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կատալոնական թիմը հեռու է «Մանչեսթեր Սիթիի» հետ համաձայնությունից: Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են, բայց տրանսֆերը դեռևս քիչ հավանական է համարվում:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։