«Բարսելոնան» ցանկանում է աջ պաշտպան գնել

«Բարսելոնան» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Թոմ Մյունյերի տրանսֆերը։

Լրագրող Գաբրիել Սանսի կարծիքով՝ 31-ամյա բելգիացին կարող է հայտնվել «Բարսելոնայում» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։

«Բարսելոնան» ֆուտբոլիստին համարում է ամենամատչելի տարբերակը, քանի որ Դորտմունդի «Բորուսիան» կհամաձայնի պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ անվճար բաց թողնել ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Մյունյեն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։