Մարկ-Անդրե տեր Շտեգենն անդրադարձել է Ջանլուիջի Բուֆոնի կարիերան ավարտելուն

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն անդրադարձել է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարիերան ավարտելուն։

«Ջիջի, դու դարձել ես պատմության լավագույն դարպասապահներից մեկը և օրինակ շատ դարպասապահների համար: Քո դեմ խաղալը պատիվ էր: Շնորհավորում եմ հիանալի կարիերայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք նոր փուլում», – գրել է դարպասապահը իր սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Բուֆոնը օգոստոսի 2-ին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ 45-ամյա դարպասապահը հանդես է եկել «Պարմայում»,  «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում։