Երեկ՝ օգոստոսի 3-ին, Լոնդոնի «Արսենալն» առաջին առաջարկն է արել իսպանական «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի համար, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ռոմանոյի խոսքերով՝ «Արսենալի» առաջին առաջարկը կազմել է ավելի քան 20 միլիոն եվրո: Հաջող ելույթների դեպքում տրամադրվելու են նաև բոնուսներ։ Դրանք կազմում են մոտ 3 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել Լոնդոն։ Այս մասին նա տեղեկացրել է «Բրենթֆորդի» ղեկավարներին։ Իսպանացին արդեն լիովին համաձայնեցրել է «Արսենալի» հետ պայմանագրի անձնական պայմանները։
27-ամյա Դավիդ Ռայան հանդես է գալիս «Բրենթֆորդում» 2019 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 30 միլիոն եվրո: