«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի համար պայքարին, հայտնում է Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է Չուամենիով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մրցակցել մյունխենյան ակումբի հետ կիսապաշտպանի համար պայքարում։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով և համոզում է ակումբի ղեկավարությանը պայմանագիր կնքել խաղացողի հետ։
Չուամենին միացավ Մադրիդի «Ռեալին» անցյալ ամառ «Մոնակոյից»: 2022/23 մրցաշրջանի առաջին կեսում ֆրանսիացին կանոնավոր խաղաց, սակայն Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո նա կորցրեց տեղը «սերուցքայինների» կազմում։ Ընդհանուր առմամբ՝ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։