«Չելսին» դիմել է ներդրողներին լրացուցիչ ֆինանսական աջակցության համար

«Չելսին» դիմել է ներդրողներին լրացուցիչ ֆինանսական աջակցության համար, հայտնում է Bloomberg-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիին» գումար տրամարդելու դեպքում ներդրողները կկարողանան ստանալ ակումբից մասնաբաժին։ Դրանով նրանք կկարողանան պահպանել իրենց գաղտնիությունը:

Ակումբը կարող է վաստակել այս ամենից մինչև 450 միլիոն եվրո: Վերջնական որոշում դեռ պետք է կայացվի, և պարզ չէ, թե որքան կապիտալ կարող է ի վերջո հավաքել «Չելսին»։

Անցած մրցաշրջանում «Չելսին» զբաղեցրել է 12-րդ տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայում, ինչը ակումբի ամենացածր հորիզոնականն էր վերջին 29 տարում, և այս տարի դուրս մնացել եվրոպական մրցաշարերից։