Իտալական ակումբը կկենտրոնանա Թոմաս Պարտիի տրանսֆերի վրա

«Յուվենտուսը» կարող է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիին։

Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ թուրինյան ակումբը մտադրվել է գնել Պարտիին այն լուրերից հետո, երբ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Կեսիեն մոտ է «Ալ-Ահլի» տեղափոխվելուն:

2022/23 մրցաշրջանում Պարտին «Արսենալի» կազմում անցկացրած 40 խաղում խփել է 3 գոլ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: