Իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել, քան ի սկզբանե թվում էր։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած նախնական ախտորոշմամբ Կվարացխելիան ծնկի վնասվածք է ստացել, մտավախություն կա, որ վնասն ավելի լուրջ է՝ վրացին կարող է վնասած լինեք կապանները։ Այս առումով հարձակվողի մասնակցությունը Ա Սերիայի առաջին հանդիպմանը մնում է հարցականի տակ։
«Նապոլիի» առաջին հանդիպումը Ա Սերիայի նոր մրցաշրջանում կկայանա օգոստոսի 19-ին: Նեապոլցիների մրցակիցը կլինի «Ֆրոզինոնեն»։