«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի դերի մասին իր կարիերայում և ընդհանրապես կյանքում՝ նկարագրելով, թե ինչպես է նա դրդել իրեն ընդունել «զինագործներին» գլխավորելու առաջարկը։
«Գվարդիոլան իսկապես հոգ էր տանում իմ մասին հենց սկզբից՝ մեր ծանոթության առաջին օրվանից։ Եվ այդ օրվանից ես իսկապես կապվեցի նրա հետ: Նա ինձ տարավ «Մանչեսթեր Սիթի», քանի որ իմ մեջ տեսավ մի մարդու, ով պատրաստ էր իր կյանքը տալ նրա համար։
Երբ «Արսենալն» ինձ առաջարկեց գլխավորել թիմը, ես վախենում էի, որ պատրաստ չեմ դրան։ Դա մրցաշրջանի կեսն էր, և սա իմ առաջին աշխատանքն էր որպես գլխավոր մարզիչ։ Այնուհետև Գվարդիոլան եկավ ինձ մոտ և ասաց. «Դու պատրաստ ես: Եթե չանես, ես կխփեմ հետույքիդ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում GQ-ն։