Վարդան Մինասյան․ «Մենք կփորձենք օգագործել «Արիսի» թույլ կողմերը»

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Կլեանտիս Վիկելիդիս մարզադաշտում կհյուրընկալվի հունական «Արիսին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 22։15-ին։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է հանդիպման մասին։

«Վաղվա խաղում մենք կփորձենք փոքրացնել այս թիմի հզոր կողմերը ու կփորձենք օգագործել այս թիմի թույլ կողմերը»։

Հույն լրագրողի այն հարցին, թե որո՞նք են թիմի ուժեղ կողմերը, Վարդան Մինասյանը պատասխանեց, որ կնշի խաղից հետո միայն (ծիծաղում է)։

«Այս հանդիպումը տակտիկապես ամբողջովին տարբեր է։ Ինչպե՞ս կընթանա հանդիպումը։ Մենք պետք է փորձենք արագ արձագանքել տարբեր իրավիճակներին։ Բայց ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք արագ արաձագանքել։

Մի քանի անգամ ասել եմ, որ «Արիսը» բարձր մակարդակի թիմ է ինձ համար և եթե համեմատենք թիմերի բյուջեները, ապա ձերն այնտեղ է, մերը՝ այստեղ։ Բայց ֆուտբոլում բյուջեն ամենակարևորը չէ որոշ խաղերում, քանի որ սա երկար մրցաշար չէ, ընդամենը երկու խաղ է, և հնարավոր է երկու խաղում դու կարողանաս որևէ բան անել»։

Նախախաղային մամուլի ասուլիսի ամբողջական տարբերակը՝ ստորև։