Դմիտրի Գունկո․ «Մենք պատրաստվում ենք հանդիպմանն ու վերլուծում ենք մրցակցին»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կընդունի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։

Նախախաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է վերջին չորս հանդիպումների, Կարեն Մելքոնյանի վնասվածքի, թիմի նորեկների ու եղանակային պայմանների մասին։

«Իրականում ես չէի խառնի չորս հանդիպումները։ Չորս հանդիպումներն էլ խաղացել ենք տարբեր մրցակիցների հետ, չորս տարբեր թիմեր, որոնց հետ պետք էր հարմարվել, ուրիշ ձև խաղալ։ Տարբեր են նաև տեսանյութերով մրցակիցները, տարբեր են նաև իրականության մեջ։ Այնպես որ ես չէի համեմատի չորս հանդիպումները»։

Նախախաղային մամուլի ասուլիսի ամբողջական տարբերակը՝ ստորև։