Եղիշե Մելիքյան․ «Պետք է աշխատենք ու պայքարենք, որ կարողանանք հասնել հաջողության»

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։

Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող դիմակայության մասին։

«Շատ դժվար խաղ է սպասվում։ Մենք հաղթեցինք առաջին խաղում, բայց այս խաղում մենք որոշ խնդիրներ ունեցնաք։ Նրանք խելացի մարզիչ ունեն, կփորձեն նոր բան փորձել, նոր սխեմայով խաղալ մեզ հետ։ Թիմի մարզավիճակը շատ լավ է, պատրաստ ենք վաղվա խաղին։ Հոգեբանորեն պատրաստ ենք, պետք է աշխատենք ու պայքարենք, որ կարողանանք հասնել հաջողության»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում երևանյան թիմը կարողացավ 1։2 հաշվով հաղթանակի հասնել շվեդական թիմի դեմ։
Նախախաղային մամուլի ասուլիսի ամբողջական տարբերակը՝ ստորև։