«Բենֆիկայի» հարձակվողը շուտով կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը շուտով կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կողմերը մոտ են մինչեւ 2028 թվականը պայմանագրի ստորագրմանը։

Ռամուշի հրաժարագինը կազմում է 120 միլիոն եվրո, սակայն լրատվամիջոցները պնդում են, որ «Բենֆիկան» համաձայնել է վաճառել իր աստղին 80 միլիոն եվրոյով՝ գումարած բոնուսներ։