Ալեքսիս Սանչեսը չի երկարաձգել պայմանագիրը «Մարսելի» հետ

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի երկարաձգել պայմանագիրը «Մարսելի» հետ և ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անմիջապես հետաքրքրվում են Սաուդյան Արաբիայի երկու ակումբ։ Նրանց անունները չեն նշվում։

2022/23 մրցաշրջանում Սանչեսը ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։