ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն հաջողությամբ վիրահատվել է

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն հաջողությամբ վիրահատվել է՝ հեռացնելով գլխուղեղի անևրիզմը, հայտնում է Telecinco-ն:

Ֆուտբոլիստը վիրահատական ​​սեղանի վրա անցկացրել է մոտ մեկ ժամ։ Այժմ նա կնոջ հետ գտնվում է Սեւիլիայի հիվանդանոցում։

Իսպանացին հոսպիտալացվել է մայիսի 28-ին։ Դարպասապահն ընկել է ձիուց, որից հետո կենդանին հարվածել է նրա գլխին։ Ֆուտբոլիստի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։ Մարզիկը 19 օր անցկացրել է կոմայի մեջ, ևս հինգ շաբաթ՝ վերակենդանացման բաժանմունքում։