«Միլանի» ֆուտբոլիստների նվաճած բոլոր «Ոսկե գնդակները»՝ «Mondo Milan Museum» թանգարանում (VIDEO)

Նկարահանումների նպատակով Իտալիայում եղած ժամանակ «Պրոֆֆուտբոլին» հաջողվեց պայմանավորվել նաև «Միլանի» ղեկավարության հետ՝ իտալական ակումբի թանգարանում էքսկլյուզիվ նկարահանումներ կատարելու համար:

«Միլանի» թանգարանը՝  «Mondo Milan Museum»-ն գտնվում է «Casa Milan»-ի շենքում, որտեղ տեղակայված են նաև իտալական ակումբի ֆան-շոփն ու ակումբային ռեստորանը:

Ռոսոներների տարածքում արած բազմաթիվ նկարահանումների շարքից առաջինը ներկայացնում ենք «Միլանի» թանգարանից և ավելի ստույգ մի սենյակից, որը հատկացված է «Ոսկե գնդակ» նվաճած «Միլանի» 6 ֆուտբոլիստներին՝ Ջիանի Ռիվերային, Ռուդ Գուլիտին, Մարկո Վան Բաստենին, Ջորջ Վեային, Անդրեյ Շևչենկոյին և Կակային:

Էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով կատարած բազմաթիվ տեսանյութեր կգտնեք «Պրոֆֆուտբոլի» Յութուբյան ալիքում: