Մալկոմի տրանսֆերն ամենաթանկն է ՌՊԼ-ի պատմության մեջ

«Զենիթը» 60 միլիոն եվրոյով վաճառեց հարձակվող Մալկոմին Սաուդյան «Ալ-Հիլալին»: Տրանսֆերը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկն էր: Մինչ այդ ռեկորդը Հալկի տեղափոխությունն էր նույն «Զենիթից» «Շանհայ ՍԻՊԳ» 56 միլիոն եվրոյով, լավագույն եռյակում էր նաև «Զենիթից» Լեանդրո Պարեդեսի վաճառքը ՊՍԺ-ին 40 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ Մալկոմի «Ալ-Հիլալ» տրանսֆերի գումարը կկազմի 60 միլիոն եվրո, որի կեսը սաուդյան ակումբն անմիջապես կվճարի։ Մալկոմը նոր թիմում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։

2022/23 մրցաշրջանում բրազիլացին «Զենիթի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մալկոմը ճանաչվել է Ռուսաստանի անցած առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն հարձակվող։