«Ալ-Հիլալը» չի տվել 10 համարը Մալկոմին՝ Կիլիան Մբապպեին տալու համար

Սաուդյան «Ալ-Հիլալի» հարձակվող Մալկոմը չի ստացել 10 համարը իր նոր թիմում, քանի որ ակումբի ղեկավարությունը հույս ունի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին: Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսն իր «Թվիթեր»-ում։

Հիշեցնենք, որ «Ալ-Հիլալը» երեկ՝ հուլիսի 26-ին, հայտարարեց Մալկոմի տեղափոխության մասին։ Բրազիլացի հարձակվողը նոր ակումբում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ «Զենիթում», որտեղից Մալկոմը տեղափոխվեց «Ալ-Հիլալ», նա խաղում էր 10-րդ համարի ներքո։

Նշենք, որ ՊՍԺ-ում Մբապպեն խաղում է յոթերորդ համարի ներքո, սակայն հարձակվողը 10 համարով է խաղում Ֆրանսիայի հավաքականում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն հրաժարվել է Փարիզում հանդիպել «Ալ-Հիլալի» ղեկավարության հետ։ Հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է նրան տարեկան 700 մլն եվրո աշխատավարձ առաջարկել: