Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի պորտուգալական ակումբի կազմում

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի «Պորտուում»:

Ինչպես հայտնում է MundoDeportivo-ն, պորտուգալական ակումբը պայմանավորվել է կատալոնացիների հետ 21-ամյա ֆուտբոլիստին 11 մլն եվրոյով ձեռք բերելու շուրջ։ Միևնույն ժամանակ, կատալոնացիներին հաջողվել է պայմանագրում ներառել 15 միլիոնով ֆուտբոլիստի հետգնման կետը։

Գործարքը տեղի կունենա հինգշաբթի օրը: Իսպանացին չորս տարվա պայմանագիր կկնքի «Պորտուի» հետ։

2022/23 մրցաշրջանում Գոնսալեսը վարձավճարով հանդես եկավ «Վալենսիայի» կազմում՝ անցկացնելով 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։