Հայտնի է, թե երբ Սերդար Ազմունը կապաքինվի վնասվածքից

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունի մամուլի խոսնակ Արմանդ Դուրնը խոսել է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին։

Երկուշաբթի լևերկուզենյան ակումբը հայտնել էր, որ Ավստրիայում ուսումնամարզական հավաքի առաջին օրը ֆուտբոլիստը ձախ ոտքի սրունքի վնասվածք է ստացել։ Իրանցին երեկ առավոտյան վերադարձել է Լևերկուզեն՝ վերականգնողական փուլ սկսելու համար:

«Չնայած մենք չգիտենք, ես կարծում եմ, որ վերականգնումը կտևի մոտ երեքից հինգ շաբաթ: Տեսնենք, թե ինչպես կանցնի, մոտ օրերս մենք կունենանք ավելի շատ տեղեկատվություն»,- Դուրնայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։