Սամուել Չուկվուեզեն պայմանագիր է կնքել իտալական գրանդի հետ

«Վիլյառեալի» եզրային հարձակվող Սամուել Չուկվուզեն պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա նիգերիացին հինգ տարվա պայմանագիր է կնքել ռոսոներիների հետ։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Չուկվուեզայի տրանսֆերը «Միլանի» համար կարժենա 25 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում եզրային հարձակվողը «Վիլյառեալի» կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: