Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել «Ինտեր Մայամիի» կազմում (VIDEO)

Leagues Cup-ի 10-րդ խմբի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» 4-0 հաշվով հաղթեց «Ատլանտային»։

Ամերիկյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացին նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

Նշենք, որ Մեսսին հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 78-րդ րոպեին։