Ռաֆա Յուստե. «Չեմ անհանգստանա եթե Կիլիան Մբապպեն պայմանագիր կնքի «Ռեալի» հետ»

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն անդրադարձել է այն լուրերին, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Չեմ անհանգստանա եթե Մբապպեն պայմանագիր կնքի «Ռեալի» հետ։ Ես անհանգստանում եմ «Բարսելոնայի» համար և տեսնում եմ, որ Չավիի օրոք նա ավելի լավ մարզավիճակ է ձեռք բերում: Մենք շատ համեստ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կօգնեն մեր հրաշալի երիտասարդ ֆուտբոլիստներին»,- Ռաֆա Յուստենի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Transfermarkt-ը Մբապպեի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։