Նաիր Թիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել «Ուրալի» դեմ խաղում

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը դարձել է գոլի հեղինակ «Ուրալի» դեմ խաղում։

Ռուսաստանի գավաթի առաջին խաղում հայ պաշտպանը հանդիպման 49-րդ րոպեին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ։

Խաղը այս պահին դեռ շարունակվում է, «Լոկոմոտիվը» 2։1 հաշվով հաղթում է մրցակցին։ Նաիր Թիկնիզյանի գոլը՝ ստորև։