Սերխիո Բուսկետս․ «Ամերիկյան ապրելակերպը երազանք է յուրաքանչյուրի համար»

«Բարսելոնայից» «Ինտեր Մայամի» տեղափոխված կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ասել է, որ իր համար դժվար չէր համոզել իր ընտանիքին Իսպանիայից տեղափոխվել ԱՄՆ:

«Ամեն ինչ շատ ավելի հեշտ է, երբ դա այնպիսի երկիր է, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, և այնպիսի քաղաք, ինչպիսին Մայամին է: Ամերիկյան ապրելակերպը երազանք է բոլորի համար։ Այստեղ ամեն ինչ արվում է մեծ մասշտաբով։ Ձեր հնարավորություններն անսահման են: Այն գլխավոր համաշխարհային ուժն է։ Այս ամենը թույլ է տալիս ձեզ և ձեր երեխաներին ունենալ ամենալավը:

Վերջիվերջո, խոսքը մի բանի մասին է, որը կհարստացնի մեր կյանքը, ոչ միայն իմ մարզական կարիերան, այլ մեր ամբողջ ընտանիքը: Մենք ուրախ ենք և անհամբեր սպասում ենք, որ որքան հնարավոր է շուտ հաստատվենք այստեղ, քանի որ փոփոխությունները սկզբում կարող են մի փոքր սթրեսային լինել, բայց մենք իսկապես երջանիկ ենք: Ես կարող եմ խաղալ «Ինտեր Մայամիի» նախկին թիմակիցների հետ։ Այս ամենն ինձ համար իսկապես գրավիչ դարձրեց այդ քայլը»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: