«Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը վարձավճարով տեղափոխվել է գերմանական մեկ այլ ակումբ

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը վարձավճարով տեղափոխվել է «Շտուտգարտ»:

Նուբելի վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Դարպասապահը Շտուտգարտում հանդես կգա 33-րդ համարի ներքո։

Հաղորդվում էր, որ Նուբելի վարձավճարը Շտուտգարտին արժեցել է 1 մլն եվրո։ Պայմանագրի վերջում հետգնման տարբերակ չկա։

2021 թվականից Նուբելը վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում»։