Սաուդյան ակումբը Կիլիան Մբապպեին տարեկան առաջարկում է 700 միլիոն եվրո աշխատավարձ

«Ալ-Հիլալը» կանի հնարավորինս, որպեսզի պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեիի հետ, հայտնում է CBS-ի լրագրող Ջեյմս Բենջը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը 24-ամյա ֆրանսիացուն կառաջարկի տարեկան 700 միլիոն եվրո աշխատավարձ։ Բացի այդ, «Ալ-Հիլալը» պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 300 մլն եվրո։

Նշվում է, որ սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 2024 թվականին Մբապպեին անվճար բաց թողնել «Ռեալ», եթե դա ցանկանա հարձակվողը։

Հիշեցնենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։