Մատեո Գաբիան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Միլանի» պաշտպան Մատեո Գաբիան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իտալացուն հավակնում է «Վիլյառեալը», որը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին 2023/24 մրցաշրջանի համար։

Անցած մրցաշրջանում Գաբբիան «Միլանի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: