Ռոման Բերեզովսկին խորհուրդներ է տվել Էդուարդ Սպերցյանին

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ հանդես է գալիս հավաքականի մարզչական շտաբում, խորհուրդներ է տվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Վստահ եմ, որ Սպերցյանը կտեղափոխվի «Այաքս»։ Խորհուրդ եմ տալիս նրան հնարավորինս արագ հարմարվել, սկզբում հոգեպես պատրաստ լինել որոշ դժվարությունների, այդ թվում՝ լեզվի իմացության խնդրին, լեզուն ավելի արագ սովորել»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sportball24.com-ը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Այաքսը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կրասնոդարը» մերժել է «Այաքսի» առաջին առաջարկը՝ 8,5 միլիոն եվրոյի չափով։