Մայքլ Օլիսեն մոտ է կարիերան լոնդոնյան թիմում շարունակելուն

«Չելսին» սկզբունքային համաձայնության է եկել «Քրիստալ Փելեսի» վինգեր Մայքլ Օլիսեի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 45 մլն եվրո։

Օլիսեի պայմանագիրը «Քրիստալ Փելեսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում 37 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում՝ դառնալով 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։