«Բարսելոնան» կապ կհաստատի ՊՍԺ-ի հետ

«Բարսելոնան» կապ կհաստատի ՊՍԺ-ի հետ՝ քննարկելու թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են ֆրանսիացու դիմաց փարիզցիներին առաջարկել մի քանի ֆուտբոլիստների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալ-Հիլալը» Մբապպեին կառաջարկի 700 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։

Հիշեցնենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։