Ամստերդամի «Այաքսը» ավելի շահավետ առաջարկ է արել «Կրասնոդարին»

Ամստերդամի «Այաքսը» շարունակում է բանակցությունները «Կրասնոդարի» հետ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Աղբյուրի համաձայն՝ «Այաքսը» նոր առաջարկ է արել ռուսական ակումբին, որը նախատեսում է «Կրասնոդարին» ավելի մեծ վճարում, քան առաջինը։ Ամստերդամյան ակումբի առաջին առաջարկը «Կրասնոդարը» մերժել էր:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Այաքսը» Սպերցյանի համար առաջարկել է 8,5 միլիոն եվրո + 2 միլիոն եվրո բոնուս։